-
18.12.2019|
11:45
Դեկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը դեկտեմբերի 17-20-ը կբարձրանա 3-5 աստիճանով: Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
-
18.12.2019|
11:44
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանն այսօր դիմելու է Գլխավոր դատախազություն՝ պահանջով՝ վերացնել Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։
-
18.12.2019|
11:44
Երեքշաբթի օրը ժամը 22-22:30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ, Ֆեյսբուքում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
-
18.12.2019|
11:43
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է Սենատի թիվ 150 բանաձևի հաստատումը, որով օրենսդիրները 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն էին ճանաչել:
-
18.12.2019|
11:39
Աշխարհի բոլոր երկրներից, որ այսօր ժողովրդավարության անցման փորձեր են անում, Ֆրենսիս Ֆուկույաման ամենախոստումնալիցը համարում է Ուկրաինան:
-
18.12.2019|
11:36
Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է վարել Օսմանյան կայսրության վերականգնման թաքնված քաղաքականություն՝ գրում է Ռենո Ժիրարը Le Figaro-ում:
-
17.12.2019|
22:34
Երևանում ձևավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ: Կառույցի աշխատանքները համակարգելու է նախկին դաշնակցական, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վարդանյանը:
-
17.12.2019|
22:33
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կարեւորել Է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ, բացառությամբ պատերազմի:
-
17.12.2019|
22:32
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանի և Տարոն Սիմոնյանի հետ:
-
17.12.2019|
22:32
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից 5 ամսում 114 000 կուսակցական է դուրս եկել: Ըստ Թուրքիայի հանրապետական դատախազության տվյալների՝ հուլիսի 1-ից սեպտեմբերի 6-ին Թուրքիայի ամենամեծ կուսակցությունը լքել է 56 260 անդամ, իսկ սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 22-ը՝ 57 856 անդամ: